Որոշել են գործն ավարտել և այն ուղարկել դատարան

 Որոշել են գործն ավարտել և այն ուղարկել դատարան

Փաաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է.

«Այսօր, ժամը՝ 17:30-ին Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է  գործն ավարտել և այն ուղարկել դատարան։
Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսաք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։