ՌԴ-ն պարզաբանում է պահանջում Ալեն Սիմոնյանից․ նամակ են հղել ԱԺ

ՌԴ-ն պարզաբանում է պահանջում Ալեն Սիմոնյանից․ նամակ են հղել ԱԺ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ТАСС գործակալությունը։ 

Դա, ըստ ռուսական լրատվամիջոցի, արվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով։ 
Երեկ Մատվիենկոն քննադատել էր Հայաստանի ԱԺ նախագահի՝ Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների հավաքի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, պնդելով, թե իր հայ պաշտոնակիցը «հատել է բոլոր կարմիր գծերը»։ 

Նրա պնդմամբ, Ռուսաստանը չի անտեսի նման ռուսատյաց հայտարարությունները։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։