Մահացել է ամենահայտնի ավստրալացի սերիական մարդասպանը

Մահացել է ամենահայտնի ավստրալացի սերիական մարդասպանը

Ավստրալիայում մահացել է այդ երկրի ամենահայտնի սերիական մարդասպան Այվան Միլաթը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Միլաթը մահացել է 74 տարեկան հասակում։ Նրա մոտ ախտորոշված է եղել կոկորդի եւ ստամոքսի քաղցկեղ։ Այս տարվա հոկտեմբերի սկզբին նրան տեղափոխել էին Սիդնեյի հիվանդանոց բուժման սակայն ապարդյուն։ Միլաթի մահվան հետ կապված կիրականացվի հատուկ քննություն։ Նշենք, որ Միլաթը դատապարտված է եղել յոթ մարդու սպանության կասկածանքով։ Սպանությունները իրականացրել է 1989-92 թթ։