Հայաստանը այս ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը այս ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին խոսեց կոռուպցիայի մասին` հիշեցնելով, որ օրեր առաջ հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը այս ցուցիչով որոշակի նահանջ է գրանցել:

Այս նպատակով Նիկոլ Փաշինյանն այսօր նիստին հրավիրել էր «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, որպեսզի հասկանան` որն է այս հետընթացի պատճառը:

«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար, որովհետև հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց գրանցելու հստակ նպատակադրում ունենք և մինչև 2026 թվականը որոշակի ծրագրերի, գործողությունների պլան ունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում