Մենք մեր հիմնական ռեսուրսները մսխած ժողովուրդ ենք

Մենք մեր հիմնական ռեսուրսները մսխած ժողովուրդ ենք

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քավ լիցի կատակելու, չարախնդալու, զազրախոսելու կամ մանիպուլացնելու առիթ, պատճառ, կամ նպատակ չեմ հետապնդում։

Ուղղակի իրավիճակ է փոխվել, ու դեռ փոխվում է։ Իսկ այդ գարշելիի ո՛չ երեսն եմ ուզում տեսնել ու ո՛չ էլ լրիվ անունը տալ։

Բայց մենք հիմնականում մեր հիմնական ռեսուրսները մսխած ժողովուրդ ենք, ու եթե մեզ պատուհասող չարիքներից բարիք չկորզենք, դժվար թե ապահովենք զարգացման պատշաճ արագություն։

Առաջարկում եմ #վիրուսի_օգուտները հաշտեգով գեներացնել գաղափարներ ու առաջակություններ, որոնց կիրառությամբ կարող ենք պասսիվ պաշտպանությանը զուգահեռ ակտիվորեն օժանդակել Երկրի կառուցմանն ու զարգացմանը»: