էշ մի սատկի, գարուն կգա․ ասում է՝ նոր ճամփա ենք սարքելու

էշ մի սատկի, գարուն կգա․ ասում է՝ նոր ճամփա ենք սարքելու

Իրենց ասելով մենք էս պահին թուրքի հողում ենք կանգնած։ Բայց դա միայն իրենց ասելով, հո իրենց ասելով չէ։ Ասում է՝ թազա ճանապարհ ենք սարքելու։ Էշ մի սատկի, գարուն կգա։ Ի՞նչ ճանապարհ ես սարքելու, ճանապարհը լավ էլ սարքած է։ Էս մոստը տեսնու՞մ եք։ Էս մոստը էլ քարտեզով, էլ կադաստրով, էլ բոլոր թղթերով մտցված է մեր համայնքապետարանի մեջ, էլի ինչի մասին եք խոսում։  Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պայքարի դուրս եկած տավուշցիներից մի տղամարդ։

«Էս տները սեփականության վկայականներ ունեն, ամեն ինչ ունեն, բայց հիմա ասում են, որ դրանք անցնելու է նրանց։ Հա, ասում են, որ էս թազա գծագրով անցնելու է Ադրբեջանի տարածք։ Մեր պայքարը նրա համար է, որ մեր հայրենակիցները գան մեր կողքը կանգնեն, որ մենք կարողանանք էս հողն ու ջուրը, էս հայրենիքը պահենք։ Սա մեր Կիրանցի տներն են, մեր Կիրանցի հողերն են, ի՞նչ թուրքի հող»,- ասաց տավուշցիներից մյուսը։