Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին

Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին

Հունվարի 28-ին, պատերազմի ավարտից երկուս ու կես ամիս անց, բոլորս ՊԵՏՔ է տեղեկանանք պատերազմի արդյունքում մեր զոհերի ու վիրավորների (բոլոր աստիճանները), անհետ կորածների ու գերեվարվածների ԻՐԱԿԱՆ թվերի մասին անուն առ անուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Նրանք բոլորը մերն են, հետևաբար մենք էլ պահանջելու ենք ․․․ Սա ռազմական գաղտնիք չէ, այլ հարգանքի նշան սեփական քաղաքացիների ճակատագրի ու ցուցաբերած անձնազոհության հանդեպ։ Ոչ մի պարագայում իրավունք չունենք հերթական չբացահայտված ու կոծկված ցավագին ու ողբերգական դրվագով նոր էջ բացել մեր նորագույն պատմության մեջ։

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ առերեսվելու ճշմարտության հետ, որպես նախապայման ցավը հաղթահարելու և ապագայի գինը հասկանալու համար»: