Ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի թոռնիկները

Ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի թոռնիկները

Ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի թոռնիկները: Փոքրիկներ Արտյոմն ու Արմանը նրա առաջին թոռնիկներն են: Հայտնել է Շենգավիթի ԲԿ-ն։

Փոքրիկների հայրը պատմում է` 44-օրյա պատերազմից և Շուշին կորցնելուց հետո տեղափոխվեցին Երևան, բայց հայրենի հողի կանչին չդիմանալով` ամիսներ անց դարձյալ հետ վերադարձան Արցախ` բնակություն հաստատելով Ստեփանակերտում:

Արդյունքում երկու անգամ կորցրին հայրենիքն ու ստիպված եղան դարձյալ բռնի տեղահանվել սեփական տնից:

Այդուհանդերդձ, 25-ամյա զույգերը` Արա և Մերի Սարգսյանները շարունակում են ժպտալ` թաքցնելով հուզմունքը և վստահեցնում` իրենց որդիներն առավել ուժեղ կգտնվեն և մի օր կվերադառնան հայրենիք: