«Վերնատան» անդամները հաջորդ օրն էլ են հավաքվել

«Վերնատան» անդամները հաջորդ օրն էլ են հավաքվել

Ուրբաթ օրը Մարզահամերգային համալիրում կազմակերպված «Վերնատուն»ակումբի քննարկումը իշխանական շրջանակներն ու նրա արբանյակները շատ ծանր են տարել: Դատելով ֆեյսբուքում այդ հավաքի հասցեին գրված ստատուսներից, այս հարյուր հոգու հավաքվելը մի հարկի տակ տագնապի տեղիք է տվել և իշխանությունն ինչ որ վտանգ է զգացել, որը հասու չէ շարքային քաղաքացիներին, որոնք այդ քննարկման մեջ ոչ մի արտառոց բան չեն տեսել:

Ինչ վերաբերում է «Վերնատան» անդամներին, ապա նրանք նույնպես զարմացած են նման բուռն արձագանքից՝ նման աղմուկ, հանրային նման ուշադրություն նրանք չէին սպասում: Եվ անգամ բացասական արձագանքների առատությունը նրանք գնահատել են որպես հանրային պահանջ և պատվեր: Արձանագրել են, որ իրենց պատսսխանատվությունը շատ է մեծանում և իրենք նահանջելու իրավունք չունեն:                

 Մենք տեղեկացանք, որ «Վերնատան» անդամները հաջորդ օրը հավաքվել, քննարկել են իրենց առաջին հանրային հավաքը: Քննարկումը տեղի է ունեցել խաշի սեղանի շուրջ, «10-ից 10» ռեստորանում: