Եվ այս ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլը բերեց...

Եվ այս ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլը բերեց...

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը

ԱՄԵՆԱՇԱՏ ՁՅՈՒՆԸ ՏԵՂԱՑԵԼ Է ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Այսօր, Երևանի ավագանու նիստում, այս ֆրազն ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ես 100% համաձայն եմ պարոն Ավինյանի հետ: Իհարկե, պարոն Ավինյան, վերջին 6 տարիների ընթացքում, Ֆեյսբուքում ոչ միայն ամենաշատ ձյունն է տեղում, այլև Հայաստանը տնտեսական մեծ թռիչք է ապահովում, Շուշիի համար մինչև հիմա մարտերը շարունակվում են, մարդիկ չեն արտագաղթում, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստում, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է և Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, թանկացում ընդհանրապես չկա, հայ ոստիկանները բարեկրթության էտալոն են, իսկ խաղաղությունը արդեն վաղուց եկել է Հայաստան.... և այս ամենը միայն Ֆեյսբուքում... չէ՝ մեկ էլ Հ1-ի եթերում: Եվ այս ուրախ կյանքը մեզ ընկեր Նիկոլը բերեց...
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ