Միխալկովը հերքել է Սոբչակին․ Զախարովան ևս խոսել է «մերկ երեկույթի» մասին

Միխալկովը հերքել է Սոբչակին․ Զախարովան ևս խոսել է «մերկ երեկույթի» մասին

Տեղեկությունները, որ հանրությունը բլոգեր Անաստասիա Իվլեևայի «մերկ երեկույթի» մասին իմացել է ենթադրյալ մատնությունների շնորհիվ, չի համապատասխանում իրականությանը։ 

Փաստորեն, միջոցառման կազմակերպիչներն իրենք են իրենց մոտ հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ակտիվորեն շփվել նրանց հետ՝ տրամադրելով հարցազրույցներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լայն լսարանը, հասարակական գործիչներն ու պաշտոնյաներն, իբր, իմացել են կատարվածի մասին, քանի որ, Աստված ների ինձ, մատնություն է եղել: Գժվե՞լ են, ինչ է։ Դիտեք լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրանք հստակ ցույց են տալիս, որ կազմակերպիչներն իրենք են հրավիրել լրատվամիջոցներին և անկաշկանդ հարցազրույցներ են տալիս»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Նրա խոսքով, աղմկահարույց միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն անձնական հեռախոսներով բլոգերներ, այլ նաև հեռարձակման արտոնագիր ունեցող պաշտոնական հեռուստաալիքների ներկայացուցիչներ։ Ըստ նրա՝ առանց խմբագիրների ցուցումների, ոչ մի լրագրող միջոցառմանը չէր գա։ 

Կազմակերպիչները ակտիվորեն հավաքագրել են պրոֆեսիոնալ լրագրողների՝ միջոցառման լուսաբանումը կազմակերպելու համար, ինչը վկայում է այն մասին, որ նրանք ձգտում էին առաջացնել զանգվածային լսարանի հետաքրքրությունը, եզրափակել է Զախարովան։

Ի դեպ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հերքել է լրագրող Քսենյա Սոբչակի այն պնդումները, թե ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է բլոգեր Անաստասիա Իվլեևայի «մերկ երեկույթի» մասին։ Նրա խոսքով, ինքն ավելի կարևոր թեմաներ ունի քննարկելու նախագահի հետ և այս տեղեկությունն անվանել է ոչ հավաստի։ 

Սկանդալային երեկույթը, որը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մուտաբոր ակումբում, հանգեցրել է համերգների չեղարկման, իսկ մի քանի արտիստներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը չի հրավիրվել՝ մասնակցելու և ելույթ ունենալու ամանորյա հեռուստատեսային շոուներում։

Անդրադառնալով թեմային, Պուտինն ընդգծել էր, որ այդպիսի մարդիկ և նրանք, որոնք մերկացնում են իրենց սեռական օրգաները, Ռուսաստանի էլիտան չեն։