Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն․ Արմենիկա Կիվիրյան

Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն․ Արմենիկա Կիվիրյան

Ոստիկանությունն այս պահին գտնվում է NEWS.am-ի խմբագրությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Նա նաև չի պատասխանում հեռախոսազանգերին։ Կայքի լրագրող Մարիա Ասատրյանն էլ հայտնեց, որ միայն մեկ բան կարող է ասել, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։