Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Օգոստոս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Չաշխատողից ի՞նչ պահանջես «Հրապարակ». Կայծակից արտակարգ իրավիճակ է ստեղ... «Հրապարակ». Մեկնարկել է երկրապահների ամենամյա... «Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա...
Ամենաընթերցված լուրերը
Չաշխատողից ի՞նչ պահանջես «Հրապարակ». Կայծակից արտակարգ իրավիճակ է ստեղ... «Հրապարակ». Մեկնարկել է երկրապահների ամենամյա... «Հրապարակ». Քաղաքական աշնան սեզոնը կբացվի «Ել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ օգոստոսի 19-ի համար «Բարսելոնայի» թանկարժեք նորեկի մարզաշապիկը ոչ... Կարեն Կարապետյանն իր «քովեր ֆոտոն փոխել է» ԱՄՆ-ը մտադիր չէ մնալ Սիրիայում. Պետդեպ Եվրոպա թմրանյութեր Աֆղանստանից տարանցում են ն... Պետդեպը դեմ չէ Ռումինիային 1,25 միլիարդի հրետ... «Ջեբաթ ան Նուսրայի» զինապահեստում ամերիկյան ա... Հնդկաստանում նոր ջրհեղեղի զոհերի թիվը հասել է... Թրամփը ազատվում է հերթական խորհրդականից Թրամփի հնարավոր հեռացումըTwitter-ին կզրկի 2 մ... Ուկրաինան հերթական բողոքի նոտան է հղել ՌԴ ԱԳՆ... Ջեյմս Մետտիսը ժամանում է Ուկրաինա Հափշտակել է քաղաքացու ոսկյա շղթան և դիմել փախ... Ամերիկացի եւ ռուս զինվորականները հստակեցնում ... Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է ա... Ռուսաստանը կրճատում իր ռազմական ծախսերը. Dail... Վրաերթ Գայի արձանի մոտակայքում. քաղաքացու վիճ... «Իսլամական պետությունը» անվտանգության վակուու... Оգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի... Կրթության տեսչությունը կլուծարվի, պետի պաշտոն... Ժամացույցի սլաքները հետ տվեցին Այսուհետ՝ Խորովածի միջազգային փառատոն Ինչու է ՌԴ-ում առգրավվել հայկական ձուկը. ՊԵԿ-... Քննարկվել են Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժո... Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու ... Հարավային Կորեայում զինվոր է մահացել Մոսկվայում տղամարդը խանդի հողի վրա երկու հոգո... Ազգային մշակույթը հանրահռչակելու նոր ծրագիր է... Ելցինի լիմուզինը հանվել է վաճառքի Կառավարությունը հաշվում է Սևանից գողացած ջրի ... Կատալոնիայի ղեկավարը ներկայացրել է մանրամասնե... Արամ Մանուկյանին արժանի հուշարձան չի եղել (լո... Առանց Ռուսաստանի եւ առանց արձանների Լևոն Արոնյանի ամուսնության օրը հայտնի է Առևտրականները զենքերը վայր են դրել, բնակիչներ... Թրամփին նույնիսկ ավելի քիչ են վստահում, քան Պ... Երթեւեկության փոփոխություն Երեւանում Մի՛ փորձեք նվաստ որակել կնոջը Հայաստանից հիվանդ երեխաներին որպես «մսացու» ե... Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ... Ինչու է Կարո Եղնուկյանը հրաժարվում ներկայանալ... Մինչեւ 2018-ի ապրիլ 8-9 ամիս կա 33-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ ... Ռուսաստանը «թալանել է» Միացյալ Նահանգներին Ինչ-որ ժամանակ հետո գուցե անդրադառնան «օդի տո...
Հարցում

Մանուկ Սիմոնյանի սպանության վարկածները հակասական են

Դեպքերի զարմանալի բերումով, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը վերջերս ճաշկերույթի էր մասնակցել մտերմիկ շրջանում։ Քեֆի ժամանակ նրա բարեկամներից մեկը հեղինակային երգ էր նվիրել ներկաներին՝ տխուր բառերով․ «Նույնն է լուսին ու արեւ, բայց ես արդեն չկամ, ես ձեզ հաճախ կհանդիպեմ մեր քարքարոտ ճանապարհին եւ վերեւից ձեզ կնայեմ՝ հավասարված մի բուռ հողի»։ Այս երգի տեսագրությունը մահից 10 օր առաջ հանգուցյալը տեղադրել էր իր ՖԲ էջին։

Խորհրդականը ծեծո՞ւմ էր կնոջը

Արմավիրի մարզպետի խորհրդական, Սարդարապատ գյուղի բնակիչ Մանուկ Սիմոնյանի մարմինը հուլիսի 25-ին հայտնաբերել էին Դալարիկ գյուղի մոտակա ձորում, մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Դրանից 4 օր առաջ՝ հուլիսի 21-ից, խորհրդականը կորած էր։ Այս մասին ոստիկանությանը հաղորդել էր նրա կինը, որն այժմ որդու հետ ձերբակալված է եւ կասկածվում է ամուսնուն կացնահարելու մեջ։ Նա հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Անմիջապես լուր տարածվեց, որ Մանուկ Սիմոնյանն անելանելի լարված իրավիճակ է ստեղծել իր ընտանիքում, ինչի արդյունքում էլ սպանության զոհ է դարձել։ Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան եւ կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։ Երեկ բռնությունների վարկածը հաստատեց նաեւ Քննչական կոմիտեն։ «2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ եւ ամուսնու միջեւ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, եւ կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ կինը զանգահարել է որդուն եւ տուն կանչել, ապա ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի մոտակա ձորերում»: Սարսափելի այս դեպքն արդեն 7 օր է՝ մնում է ԶԼՄ-ների առաջին էջերում։ Պաշտոնյայի կացնահարված մարմինը գտել են 3 օր հետո։ Գլխին մեծ քար է դրված եղել։

Դրդապատճառը խա՞նդն է

Սարդարապատում հակառակ կարծիքն էլ կա՝ որ Մանուկ Սիմոնյանն ընտանիքի հետ չէր ապրում, գյուղում չէր մնում, հազվադեպ էր գալիս Սարդարապատ։ Նա այլ կապեր էր ձեռք բերել, ընտանիքից դուրս, որոնց ընտանիքի անդամները դեմ էին։ Հենց սա էր, ըստ կարծիքների, վեճերի պատճառը։ Նույնիսկ վարկած տարածվեց, թե սպանողը մարզպետի խորհրդականի ընկերուհիներից մեկի ամուսինն է, իսկ դրդապատճառը խանդն էր։ Խորհրդականի որդու ձերբակալությունից հետո այս լուրերը «փչվեցին»։ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը նման չէ մարդասպանի։ Նա ԵՊՀ շրջանավարտ է, ըստ նրա կուրսեցիների՝ խելացի եւ զարգացած երիտասարդ է։ Նա նաեւ գրանցված էր որպես armavir.am կայքի խմբագիր, որտեղ իր սիրած ՏՏ ոլորտի նորություններն է տեղադրել։

Խորհրդականն ինտերնետ-բիզնեսով է զբաղվել

armavir.am-ը լրատվական կայք չէ։ Արմավիրի բնակիչներին ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ մատուցող համանուն ընկերության գովազդային էջն է, որն իր գովազդային հայտարարություններն է տեղադրում այստեղ։ Ընկերությունը պատկանում էր հանգուցյալ Մանուկ Սիմոնյանին։ Որպես պետական պաշտոնյա՝ նա իրավունք չուներ բիզնեսով զբաղվել եւ այն գրանցել էր որդու անունով։ Սակայն իր ընկերության հաճախորդներին ներկայանում էր որպես տնօրեն։ Երեկ ընկերությունը չէր աշխատում, հանգուցյալ տնօրեն Մանուկ Սիմոնյանի եղբայրը բոլորին պատասխանում էր, որ կապը խափանվել է տնօրենի մահվան կապակցությամբ։ Ոստիկաններ էին այցելում գրասենյակ, իսկ լրագրողներն առավոտվանից հանգիստ չէին տալիս Սիմոնյանի եղբորը։ Նա մեզ էլ կոպիտ պատասխաններ տվեց։ Հարցին, թե ճի՞շտ է, որ եղբայրը պարբերաբար ծեծել է կնոջը, նա պատասխանեց․ «Ով որ ասել է նման բան, գլուխը պատին է տվել, մի չարաշահեք մեր դժբախտությունը։ Ոստիկանությունն աշխատում է, ամեն ինչ կպարզի»։ Նա հրաժարվեց պատասխանել մեր մյուս ճշտող հարցերին։ «Ամբողջ Սարդարապատ համայնքը զարմանքի մեջ է։ Տղային չեմ ճանաչում, բայց մաման ու պապան նորմալ մարդիկ են, մայրը բժշկուհի է»,- ասում է մարզպետի խորհրդականի համագյուղացիներից մեկը։ Ըստ վարկածների՝ կացնահարողը ոչ թե Նորիկն է եղել, այլ նրա բժշկուհի մայրը, սակայն պաշտոնապես այս տվյալը ճշտել չի հաջողում։ Սարդարապատում պատմում են, որ Մանուկ Սիմոնյանը կիրթ ու գրագետ անձնավորություն էր։ «Ինքն ինտելեկտով տղա էր, գյուղինստիտուտն էր ավարտել՝ գինեգործության բաժինը»։ Արմավիրում ոչ բոլորն են այս կարծիքի։

Մարզպետի խորհրդականը երկակի համբավ ունի

Նրան ճանաչողները վստահեցնում են, որ նա սիրում էր իր գործընկերների դեմ «գործ տալ»։ Անգամ ձայնագրում էր մարդկանց իր աշխատասենյակում՝ հետագայում ձայնագրություններն օգտագործելով նրանց դեմ։ Հենց սա էր, ըստ կոլեգաների, նրա հիմնական արժանիքը, ոչ այնքան մարզպետին տված լավ խորհուրդները։ Արդյո՞ք Սիմոնյանը նման համբավ ունի եւ ի՞նչ խորհուրդներ էր տալիս մարզպետին։ Հանգուցյալի գործընկերներից ոչ մեկը չէր ցանկանում մի երկու բառ ասել նրա մասին։ Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որին խնդրեցինք մի քանի խոսք ասել իր հավատարիմ աշխատողի մասին, ասաց․ «Ատամս քաշել են, չեմ կարող խոսել»։

Ընտանեկան բռնության հանդեպ հանրությունն անտարբեր է

Ծեծն ընտանիքում փակ թեմա է։ Շրջապատը, աշխատանքային կոլեկտիվը, որպես կանոն, չեն խառնվում ամուսին-կին հարաբերություններին, իսկ կնոջ նկատմամբ բռնությունը գրեթե բնական է համարվում, հատկապես՝ փոքր համայնքներում։ Ավանդույթը պահանջում է, որ կինն անմռունչ դիմանա ամուսնու հալածանքներին, հատկապես, եթե ամուսինը հայտնի պաշտոնյա է, եւ անգամ ամուսնալուծությունն ընդունելի չէ։ Սարդարապատի սպանությունը երրորդ աղմկահարույց դեպքն է վերջին շրջանում։ Մայիսի վերջին Վանաձորում սպանվեց քրեական հեղինակություն, նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի՝ Ճաճոյի Էդոյի որդի Տիգրան Մարտիրոսյանը։ Նրա կինը՝ Լիանան, որը մշտապես ծեծուջարդի էր ենթարկվում, կրակել էր ամուսնու վրա «Մակարով» տեսակի ատրճանակով։ «Ջունգլ» մականունով եւ քրեական վարքագծով հայտնի Գեւորգ Սարգսյանն օրը ցերեկով քաղաքի կենտրոնում դաժան ծեծի էր ենթարկել սեփական կնոջը։ Դրան ականատես էր եղել եւ մեծ աղմուկ էր բարձրացրել ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը։ Հետագայում կինը հաշտվել էր Ջունգլի հետ։ Ըստ Քննչական կոմիտեի ուսումնասիրության, 2017 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ է քննվել, որոնց մեծ մասը՝ 127-ը, վերաբերում է ամուսնու կողմից կիրառված ծեծին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է 5789 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan