Իսրայելի ԱԳ նախարարի «պատմական այցը»՝ Բաքու․ ի՞նչ է հայտնի

Իսրայելի ԱԳ նախարարի «պատմական այցը»՝ Բաքու․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանը և Իսրայելը նոր պայմանագրեր կստորագրեն նորարարության, կիբերանվտանգության և կրթության ոլորտներում։ Այդ մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Բաքու այցելած Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը՝ նշելով, որ ինքն Ադրբեջան է ժամանել է Իսրայելից եկած երբևէ ամենամեծ պատվիրակությամբ։

Ընդգծելով, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական են, հրեա դիավանագետը նշել է, որ երկրներն ակտիվորեն համագործակցում են տնտեսության, զբոսաշրջության և անվտանգության ոլորտներում։ 

«Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր։ Առևտրային հարաբերություններն անշուշտ կընդլայնվեն։ Ես այստեղ եմ այս ներուժն իրացնելու և երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար։ Վստահ եմ, որ մենք կտեսնենք առաջիկա բիզնես ֆորումի պտուղները»,- հավելել է իսրայելցի նախարարը։