Ոչ մի սահման գծելու բան էլ չկա, դա սուտ է, այս ամենին պետք է վերջ տրվի․ Մգեր Արմենիա

Ոչ մի սահման գծելու բան էլ չկա, դա սուտ է, այս ամենին պետք է վերջ տրվի․ Մգեր Արմենիա

Երգիչ Մգեր Արմենիան ևս դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը։ Դատախազության դիմաց տեղի ունեցող ակցիային նա ևս միացել էր։ «Հրապարակի» հարցին, թե ինչ կարծիք ունի գյուղերի հանձնման հարցի կապակցությամբ, դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հերթական զիջումը Ադրբեջանին, երգիչը պատասխանեց․

«Շատ վատ կարծիք ունեմ, շատ վատ բան է տեղի ունենում, այդ ամենին պետք է վերջ տրվի, հերիք է արդեն։ Ոչ մի սահման գծելու բան էլ չկա, դա սուտ է, այս ամենին պետք է վերջ տրվի, ինչ տեղի ունենում է, շատ վատ բան է տեղի ունենում։ Հողերը հանձնվում են տարբեր տեսակի ձևաչափերի տակ՝ սահմանազատում, սահմանագծում և այլն, դա պարզապես ձևավորված վիճակ է, բայց իրականում հողերը հանձնվում են»,- պատասխանեց Մգերը։

Նրան հարցրինք՝ իր կարծիքով արվեստագետները, շոու բիզնեսի ներկայացուցիչները ինչո՞ւ են լուռ․

«Ես չգիտեմ, դա ավելի լավ է իրենց հարցնել։ Ես այստեղ եմ, և ևս մեկ անգամ հաստատում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, շատ սխալ գործեր են, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից։ Մարդիկ պետք է դուրս գան փողոց և անհնազանդության ակցիաներ կատարեն, դա պետք է լինի խաղաղ՝ առանց բռնի կոչերի, քաղաքացիների ներկայությունը շատ կարևոր է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։