«3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում 

«3+3» ֆորմատով հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում 

Հարավային Կովկասի ռեգիոնալ համագործակցության «3+3» ֆորմատի հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլահիանը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյխուն Բայրամովի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Բայրամովը Իրան  է այցելել պաշտոնական այցով։ Հիշեցնենք նաեւ, որ «3+3» ֆորմատի առաջին նիստը կայացել էր Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերին։ Հարթակին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Վրաստանը, թեեւ հրավիրվել է որպես ռեգիոնի պետություն, բայց հրաժարվել է մասնակցել, քանի որ մասնակցում է Ռուսաստանը։