Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա․ կոնգրեսական

Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա․ կոնգրեսական

Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայերի համար սննդի, ջրի և դեղորայքի մատակարարումն արգելափակելը միջազգային իրավունքի խախտում է։

Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս ՄաքԳովերնը։

«Ջո Բայդենը պետք է օգտագործի ազդեցության բոլոր լծակներն Ադրբեջանի վրա, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը, Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու համար»,– նշել է նա։