Թրամփը գիտի, որ Էրդողանը կբնաջնջի քրդերին

Թրամփը գիտի, որ Էրդողանը կբնաջնջի քրդերին

Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Շերը՝ Շերիլին Սարգսյանն իր թվիթերում զայրացած երկու գրառում է կատարել՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից քրդերի բնաջնջմանը, համեմատելով այն Հայոց ցեղասպանության հետ և այդ ամենում մեղադրելով Թրամփին։

Առաջին գրառման մեջ ասվում է.

«Թրամփը միշտ ուզում էր մեր քուրդ դաշնակիցներին Էրդողանի դեմ հանել: Թրամփը գիտի, որ Էրդողանը կբնաջնջի քրդերին: (Թուրքիայի կառավարությունը բավականին պրոֆեսիոնալ է ցեղասպանության իրագործման հարցում): Թրամփը կարծում է՝ կարող է լվանալ իր ձեռքերը քրդերի արյամբ:
Նախկինում էլ, մեկ ուրիշ կոռումպացված առաջնորդ էր կարծում, որ կարող է լվանալ իր ձեռքերը»:

Շերի հաջորդ գրառումը.

«Կներեք, որ շարունակ գրում եմ քրդերի մասին, բայց ես դեռ 11 տարեկան էի, որ լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր տանջել ու սպանել են գրեթե 2 մլն հայի: Նաև դրա մասին լսել եմ Հայաստանում: Թուրք զինվորները դեռ արյան ծարավ են: Հիմա էլ նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի հանդեպ Թրամփի օրհնությամբ»: