Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա առաջին նիստի օրակարգում ներառված է եղել «Սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծի քննարկումը: Այն հասարակական  խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ այն լինելու է ուսուցիչների  մասնագիտական գիտելիքների եւ  հմտությունների ստուգում թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

Կամավոր ատեստավորման արդյունքում նախատեսվում է, որ 90 տոկոս եւ ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած եւ հավելավճար կստանան 50 տոկոսի չափով, 80 տոկոս եւ ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները եւս կհամարվեն ատեստավորումն անցած ու հավելավճար կստանան 30 տոկոսի չափով: Երկու դեպքում էլ ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին:

60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի, իսկ 0-59 տոկոս արդյունքի  դեպքում ուսուցիչը մեկ տարի անց պարտադիր վերաատեստավորման ենթակա կլինի: