․․․ էլ ինչի՞ համար են եվրոպական տրտինգները

․․․ էլ ինչի՞ համար են եվրոպական տրտինգները

Սրանից պարզ ռուսական կողմը էլ ո՞նց հասկացնի, որ Փաշինյանի  «տրտինգները» , ուրախ, զվարթ թռչկոտումները Եվրամիության առաջ ընդամենը  ուրախ, զվարթ խաղեր են և ընդմիջումային պաուզաներ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում ասում է․

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանա: Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»։ 

Հայաստանին վերաբերվող մասը շատ ընդգծվա՛ծ է ասված՝  «Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»։ Այսինքն այդ թեմայով դասաժամ են ունեցել և Նիկոլի տրտինգները նրանց չի անհանգստացնում։  Հայկական կողմը տեղը տեղին  գիտի, թե նման բան անելուց «ինչ անակնկալների կհանդիպի»։  

Մնում է զարմանալ՝ էլ ինչի՞ համար են Նիկոլի եվրոպական  տրտինգները։ Մանավանդ որ ռուսական կողմից այս կարճ, հատու նախադասությունը, եթե, ինչպես շատ հայտարարություններ, արձագանք չեն ունենալու Փաշինյանի կողմից։ Նա ուրիշ բան  չունի անելու, անգամ  ասելու, քան իր խորհրդանշական լռությամբ մոլորեցնելու հանրությանը, թույլ չտալու նրան կողմնորոշվելու, թե ի վերջո նա ինչ է անում։ Ցույց է տալիս, թե վեկտորների վրա է խաղում, այնինչ նրա պատկերացրած բոլոր վեկտորները հատվում են մի կետում։  Եթե ձեզ թվում է, թե այդ ամենն անում է երկրի շահերից ելնելով, խորը սխալվում եք․ Նիկոլ Փաշինյանը պարզապես իր աթոռի նժարը պահում է։  Վեկտորների հատման կետը  իր աթոռն է ու իշխանությունը։