Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ  տեղեկությունը հաստատել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից։ Հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:

«Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել: Տեղեկություններ կան այն մասին, որ հյուպատոսությունը ամենան հավանականությամբ բացվելու է այս տարի՝ 2022 թվականին»,- նշված է կայքում։