Անհրաժեշտ է երկար ու զրկանքներով լեցուն ճանապարհ անցնել

Անհրաժեշտ է երկար ու զրկանքներով լեցուն ճանապարհ անցնել

Արցախը շրջափակման պայմաններում է դիմավորել Սուրբ Ծնունդը, իսկ այժմ՝ Հարության տոնը՝ մշտապես պատրաստ գործով ու աղոթքով պայքարի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ինչպես Քրիստոսի պարագայում, այնպես էլ Արցախի ժողովրդի դեպքում, թերևս, անհրաժեշտ է երկար ու զրկանքներով լեցուն ճանապարհ անցնել՝ ինքնամաքրվելու, զորանալու և վերածնվելու համար:

Վստահ եմ՝ քրիստոնեական սիրով, հավատով ու հույսով մենք կարող ենք հաղթահարել երկրային տատասկոտ ճանապարհը և հասնել քրիստոնեական ու ազգային մեր միասնական նպատակներին:

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ.

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ…»։