Կարձակվի առաջին հետախուզական արբանյակը․ Կիմ Չեն Ընը հրաման է տվել

Կարձակվի առաջին հետախուզական արբանյակը․ Կիմ Չեն Ընը հրաման է տվել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է նախապատրաստվել Հյուսիսային Կորեայի առաջին հետախուզական արբանյակի արձակմանը, որը պետք է խթանի Փհենյանի տվյալների հավաքագրման հնարավորությունները, հայտնում է Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Կիմ Չեն Ընը հանձնաժողով է ստեղծել՝ նախապատրաստելու ապրիլին արտադրված թիվ 1 ռազմական հետախուզական արբանյակի արձակումը, հստակ մարտական ​​առաջադրանք է սահմանել զարգացնել ԿԺԴՀ-ի հետախուզական և տեղեկատվության հավաքագրման հնարավորությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԺԴՀ ղեկավարը տիեզերական հետազոտությունների պետական ​​վարչություն կատարած այցի ժամանակ տվել է համապատասխան հանձնարարականներ։

Նա հիշեցրել է, որ որպես երկրի պաշտպանունակության ամրապնդման կարևորագույն խնդիր առաջադրվել է «տիեզերական հետախուզական կարողությունների տիրապետումը հակառակորդի ուժերի ռազմական պլանների և տեղաշարժերի մշտական ​​մոնիտորինգի համար»։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շարունակում են սպառնալ ԿԺԴՀ-ի անվտանգությանը, քանի որ կորեական թերակղզում և հարակից շրջաններում տեղակայում են տարբեր զինտեխնիկա, այդ թվում՝ միջուկային ավիակիրներ և ռազմավարական միջուկային ռմբակոծիչներ։