Միացյալ Նահանգներում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ

Միացյալ Նահանգներում մեքենան մխրճվել է ցուցարարների մեջ

Միացյալ նահանգներում մեքենան մխրճվել է բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների մեջ՝ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Տուժել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը՝ ըստ РБК-ի փոխանցման։

Մեքենան վրաերթի է ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների եւ մեծ արագությամբ հեռացել։ Տուժածները հոսպիտալացված են։ Իրավապահները ձերբակալել են մեքենայի վարորդին։ Սկսվել է քննություն՝ դեպքի առնչությամբ։