Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի իր աշխատանքը

Առաջիկայում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը կվերականգնվի։ Այս մասին հայտնում է ISNA-ն՝ հղում անելով Ադրբեջանում Իրանի դեսպանին։

Ադրբեջանական դիվանագիտական ​​ներկայացուցչության գործունեությունը դադարեցվել է 2023 թվականի հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո։

Միջադեպի հետևանքով զոհվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, հարուցվել էր քրեական գործ։

Երկու երկրների հարաբերությունները դիպվածի պատճառով որոշակիորեն լարվել էին։