«Արամե»․ Չելյաբինսկում հայ-վրացական ռեստորան է բացվել

«Արամե»․ Չելյաբինսկում հայ-վրացական ռեստորան է բացվել

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում բացվել է հայկական և վրացական խոհանոցը ներկայացնող «Արամե» ռեստորանը։ 
Հաստատությունը գործում է Շերշնի միկրոշրջանում, հայտնել է ռեստորանի ղեկավարությունը ։ «Չելյաբինսկում բացվել է «Արամե» նոր հաստատությունը, որը համադրում է հայկական, վրացական և եվրոպական խոհանոցները։ Ռեստորանը աշխատում է սովորական ռեժիմով և սպասում է սիրելի հյուրերին»,- «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է ռեստորանի ղեկավարությունը։

Ռեստորանի ճաշացանկը ներառում է հինգ տեսակի խինկալի, քյուֆթա, տոլմա, փլավ, չախոխբիլի և այլ ազգային ուտեստներ։ Պատվիրելու համար կա նաև 6 տեսակի խաչապուրի, 7 տեսակի քյաբաբ և 12 տեսակի խորոված՝ պատրաստված գառան, հավի, ձկան և խոզի մսից։ 

Եվրոպական ճաշատեսակները ներառում են պիցցա, արագ սնունդ և դասական աղցաններ: