Ինչ արժի նավթը համաշխարհային շուկայում

Ինչ արժի նավթը համաշխարհային շուկայում

Նավթը համաշխարհային շուկայում գնանկում է արձանագրել օգոստոսի 13-ին։ Այդ մասին վկայում են միջազգային բորսայական սակարկությունների տվյալները։

Ըստ RT-ի փոխանցման, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելի գինը նվազել է 0,16 տոկոսով եւ կազմել է 42,6 դոլար։ Brent տեսակի նավթի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների մեկ բարելի գինը նվազել է 0,2 տոկոսով եւ կազմում է 45,34 դոլար։