Այդ կախարդական փայտիկը փողոց ելած ժողովուրդն է

Այդ կախարդական փայտիկը փողոց ելած ժողովուրդն է

Ժողովուրդը դուրս եկավ փողոց և անմիջապես իրավիճակ փոխվեց: Նախ, ագրեսորն արագությամբ սսկվեց` կրակոցները դադարեցին, դիրքերը հետ վեևադարձվեցին, մեր զինվորները սկսեցին հաղթել ու թշնամուն հետ շպրտել: Պարզվեց, որ ոչ տեղ ադրբեջանցիները հաջողություն չունեն, ոչինչ չեն գրավել:

Հետո պարզվեց, որ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել, ոչ մի փաստաթուղթ սեղանին չկա, չի էլ պատրաստվում ստորագրել: Երևի խորհրդարանում կատակ էր արել, լուրջ էինք ընդունել: Հետո էլ Արցախից հայտարարեցին, որ հանգիստ եղեք` մենք աչալուրջ ենք, առանց մեզ բան չեն ստորագրելու, իսկ մենք թույլ չենք տալու Արցախը հանձնեն: Հետո հայտնվեցին մարդիկ, որոնք հայտարարեցին, թե իշխանափոխության պահանջները զինվորին թիկունքից խփել ա նշանակում, թե միտինգ անողներն աթոռի կռիվ են տալիս, իսկ երկիրը սիրողները սահման են գնում:

Գործի անցան նաև սորոսականներն ու լևոնականները: Համարյա սկսեցին երդվել, որ ոչ մի թուղթ չկա սեղանին: Մոռանալով, որ մենակ թղթի հարցը չի, այլ պատերազմի, զոհերի, անկառավարելիության, պետության կառավարումը ձախողելու: Իշխանությունն ուզում է ներկայացնել, որ այս վրդովմունքի պատճառը ինչ որ վիրտուալ փաստաթուղթ է, որը նույնիսկ չկա: Իսկ իրականությունն այլ է` մարդիկ հոգնել են այս անորոշությունից, անմեղ զոհերից, անհայտ ապագայից ու ապաշնորհ կառավարումից: