«Ահա և վերջ» կամ Մեսչյանի գալն ու գնալը․ «Դեռ երեկ»

«Ահա և վերջ» կամ Մեսչյանի գալն ու գնալը․ «Դեռ երեկ»

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այսօր կթողնի պաշտոնը։ Նշանակումից 100 օր անց հրավիրված մամուլի ասուլիսում Մեսչյանն ասել էր, որ եկել է 2 տարով և, ըստ երևույթին, կատարելու է իր խոստումը։ Այդ նույն ասուլիսում գլխավոր ճարտարապետը խոսեց Մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու մասին, որը պետք է Նոր- Նորքը կապեր Կենտրոնին։ Մեսչյանը նաև խոստացավ, որ այդ ծրագրերը իրագործելու համար որևէ խանգարող հանգամանք չկա, և 2 տարիների ընթացքում ինչ ինքը մտադիր է անել, կանի հաստատ։

3 ամիս անց Մեսչյանը կրկին ասուլիսով ներկայացավ՝ այս անգամ հայտարարելով, որ կայարաններն ու ճոպանուղին կկառուցվեն ոչ թե համայնքի բյուջեից՝ չնայած որ այլ երկրներում այդպես էլ լինում է, այլ ներդրողների միջոցներով։ Ապա նաև ժամկետներ նշեց, որ  մինչև 2020-ի հունվար նախագծային աշխատանքները կավարտեն, և 2020 սկզբից  կսկսվեն շինարարական աշխատանքները։ 

2020 թվականի հունվարն արդեն անցել է, շնարարական աշխատանքներ ոչ ոք չի տեսել ու չի լսել, հայտնի չէ նույնիսկ դեռ օրակարգում կա՞ն մետրոյի նոր կայարաններն ու ճոպանուղին, ի՞նչ քայլեր է անում քաղաքապետարանը դրանք կառուցելու համար, սակայն մի բան հաստատ է. Մեսչյանի օրոք դրանք այլևս հաստատ չեն լինի։ Ինչ արեց Մեսչյանը նախորդ 2 տարիների ընթացքում, ինչ փոխեց քաղաքում դեպի դրականը, պատասխանողը դուք եք։