Ե՞րբ Ալրաղացի Լյովիկը կլինի Հայաստանում

Ե՞րբ Ալրաղացի Լյովիկը կլինի Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշել էր  բավարարել հետախուզվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ)քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Մենք դատախազությունից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ Սարգսյանի կլինի Հայաստանում, երբ է սկսվելու արտահանձման գործընթացը, այնստեղից պատասխանեցին՝ նորություն չկա։
Նշենք, որ Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործը վերաբերում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելուն: Տևական ժամանակ ՌԴ-ում բնակվող Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռևս  2018-ի հոկտեմբեր ամսին: 2019  թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Սարգսյանը ՌԴ-ում ձերբակալվել, ապա կալանավորվել է։