Եթե պետությունը մահկանացու է, ապա կոռուպցիան ինչու՞ պետք է լինի անմահ

Եթե պետությունը մահկանացու է, ապա կոռուպցիան ինչու՞ պետք է լինի անմահ

Խորհրդային տարիներին բուհերում դասավանդվում էր «Գիտական կո­մու­նիզմ» առարկան: Նրանում մի բաժին կար, որտեղ նկարագրվում էր, թե պե­տութ­յունն ինչու է մահանալու: Եզրույթը ծագել է Ֆրիդրիխ Էնգելսի «Անտի-Դյուրինգ» աշխատությունից (1878). «Պետությունը ողջ հասարակության պաշտոնական ներ­կայացուցիչն էր, այն նրան միավորում էր մեկ տեսանելի կազմակերպության մեջ, բայց այդ դերը կատարում էր այնքանով, որքանով որ կար այն։

Դասակարգի պետությունը, որն ինքնին ներկայացնում էր նրա ողջ ժամանակակից հասա­րա­կութ­յունը. հնագույն ժամանակներում՝ քաղաքացի-ստրկատերերի պետություն, միջնա­դարում՝ ֆեոդալական ազնվականության, մեր ժամանակներում՝ բուրժու­ազիայի։ Վեր­ջապես դառնալով ողջ հասարակության իրական ներկայացուցիչը՝ դա կդառնա ավելորդ։ Երբ չեն լինի սոցիալական դասակարգեր, որոնց պետք է ենթարկեցնել, երբ չկա մի դասակարգի գերիշխա­նություն մյուսի նկատմամբ և գոյության պայքար, ժամանակակից անար­խիայի մեջ արմատավորված արտադրություններ, երբ վերաց­ված են այստեղից բխող բախումները և բռնությունները, այդ ժամանակ ոչ մեկին անհրաժեշտ չի լինի ճնշել և զսպել, այդ ժամանակ կվերանա այդ գործառույթն իրա­կանացնող պետական իշխանության անհրաժեշտությունը:

Առաջին արարը, որում պետությունը հանդես կգա որպես ամբողջ հասարակության ներկայացուցիչ, ար­տադրության միջոցները հանրային սեփականության վերափոխելն է, կլինի նրա վերջին ինքնուրույն գործողությունը՝ որպես պետություն: Պետական իշխանության մի­ջամտությունը հասարակական հարաբերություններին, կամաց-կամաց կդառնա ավելորդ և ինքն իրեն կվերանա: Անհատների կառավարմանը կփոխարինի իրերի կա­ռավարումը և արտադրական գործընթացների ղեկավարումը: Պետութույնը չի վերացվում, այն մեռնում է» (Энгельс Ф. Анти-Дюринг):

Իսկ մեր վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանն ասում է. «ՀՀ-ում իշխանութ­յունը չի կարող փոխվել, որովհետև այն 2018-ից պատկանում է ժողովրդին»:

Այսինքն, Էնգելսի խոսքերով ասած, 2018 թվականից պետությունը դարձել է ողջ հասարակության իրական ներկայացուցիչը: Պետական իշխանության մի­ջամտութ­յունը հասարակական հարաբերություններին, արդեն 4 տարի անց պետք է որ դար­ձած լիներ ավելորդ և ինքն իրեն վերանար: Հա, մի բան է կիսատ մնացել, պետութ­յան վերացման առաջին արարը սեփականատերերի սեփականազրկումն է՝ սկսած գյուղացիական տնտեսության հավ ու ճիվից, մի լավաշաչափ հողակտորից մինչև օլիգարխների և ոչ այնքան օլիգարխների ունեցվածքը:

Բայց ինչ-որ բան այնպես չի ստացվում: Եթե ազգային ամբողջ հարստութ­յունը պատկանում է բոլորին, ապա այդ դեպքում ով ում հետ կոռուպցիոն գործարքի մեջ կարող է մտնել: Առավելևս, որ մոտ օրերս պետությունն էլ կմեռնի: Այսինքն՝ չինովնիկ էլ չի մնա որ մի կոռուպցիոն գործ «կպցնի»: Բայց, կներեք, 2018 թվա­կանից ի վեր կոռուպցիա եղե՞լ է: Ոչ, իհարկե: Բա էդ կոմիտեն ինչու՞ են ստեղ­ծել, փողերն ինչու՞ են քամուն տալիս, փոխարենը բաժանեն հասարա­կությանը:

Հ.Գ. Ողբալի վիճակում հայտնված երկրում ինչպես կարելի է շռայլություններ անել: Տեղին է հիշել «կապիտալիստ» տնտեսագետներ Քեմփբել Մաքքոնելի և Ստենլի Բրյույի դա­սագրքում տեղ գտած հետևյալ դրույթը կամ, ինչպես ասում են՝ դասագրքային ճշմար­­տությունը. «Եկամուտների արդարացի բաշխում. Քաղաքա­ցիների և ոչ մի խումբ չպետք է գտնվի ծայրահեղ աղքատության մեջ, երբ մյուս քաղաքացիները լողում են շքեղության մեջ» (էջ 24):

Ի դեպ, ի՞նչ եղավ այն ուսուցիչը, որի աչքերին ինչ-որ մեկը չէր կարողանում նայել, ամոթից: Ի դեպ, չինովնիկը, լինի դատախազ, թե հարկայինի տեսուչ կամ նախա­րա­րության ինչ-որ աշխատակից, չի կարող իրեն թույլ տալ շռայլություններ, որոնք կարող են անել հաջողակ ձեռնարկատերերը: Թող չինովնիկները պատեպատ չխփվեն. դա եղել է իրենց ընտրությունը, եթե, անշուշտ, կոռուպցիայի, կաշառակերության, դրամաշորթության ակնկալիքով չեն անցել պետական ծառայության: 

Գագիկ Վարդանյան