ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց մեկնարկած ակցիան ավարտվեց․ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց մեկնարկած ակցիան ավարտվեց․ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Գրել էինք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց ևս բողոքի ակցիա է մեկնարկել։ Մի շարք քաղաքացիներ պահանջում էին դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպում։ Այնուհանդերձ, ակցիան րոպեներ առաջ ավարտվեց, քանի որ պարզ դարձավ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն այսօր պատրաստվում է զեկուցագրով հանդես գալ եւ Վաշինգտոնին ներկայացնել Արցախում տիրող իրադրությունը։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնողները, որոնցից մի քանիսը հանդիպել էին դեսպանատան ներկայացուցչի հետ։

«Դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի ՄԻՊ-ի, ԱԳՆ-ի հետ եւ այդ տեղեկատվությունը պարբերաբար ուղարկվում է Վաշինգտոն։

Այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է հայ գերիին ադրբեջանցիները կենդանի մորթում, ցույց տվեցինք, որը չկարողացավ նայել, փակեց աչքերն ու թեքեց գլուխը։ Քաջ գիտակցում են հայերի նկատմամբ այդ գործողություններն ու շարունակում են լռել»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ակցիայի մասնակիցները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեցին նաև, որ հանդիպմաան ընթացքում պահանջել են՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիային զենքի վաճառքը։