Երկիր մոլորակի բնակչությունը գերազանցել է 8 միլիարդը 

Երկիր մոլորակի բնակչությունը գերազանցել է 8 միլիարդը 

Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Երկիր մոլորակի բնակչությունը գերազանցել է 8 միլիարդ մարդը եւ շարունակում է աճել։ Այս մասին վկայում են Countrymeters վիճակագրական ծառայության հրապարակած տվյալնեը։ Ընդ որում, տղամարդիկ կազմում են 4,041 միլիարդ մարդ, կամ 50,5 տոկոսը մոլորակի ողջ բնակչության, կանայք՝ 3,968 միլիարդ մարդ, կամ 49,5 տոկոսը։

Այս տարվա սկզբից սկսած աշխարհում ծնվել է 99 միլիոն մարդ։ Միայն օգոստոսի 14-ին աշխարհում ծնվել է 500 հազար մարդ։ Այս տարվա սկզբից սկսած աշխարհում մահացել է 38,5 միլիոն մարդ։ Միայն օգոստոսի 14-ին աշխարհում մահացել է 149 հազար մարդ։ 

Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են՝ Չինաստանը՝ 1,456 միլիարդ, Հնդկաստանը՝ 1,418 միլիարդ, ԱՄՆ-ն՝ 336 միլիոն, Ինդոնեզիան՝ 281 միլիոն, Պակիստանը՝ 230 միլիոն, Նիգերիան՝ 218 միլիոն, Բրազիլիան 216 միլիոն, Բանգլադեշը՝ 169 միլիոն մարդ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանը՝ 146 միլիոն մարդ եւ Մեքսիկան՝ 132 միլիոն մարդ։