Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է. նա երկրից գնալու կարիք ունի

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է. նա երկրից գնալու կարիք ունի

Երևանի առաջին ատյանի դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով նիստը: Խաչատրյանի պաշտպանները դատարան ներկայացրին առողջապահության նախարարությունից բերված տեղեկանք, որոնք հավաստում են, որ Խաչատրյանն ունի մի շարք հիվանդություններ: Պաշտպանները դատարանին միջնորդեցին Խաչատրյանին թույլ տալ, որպեսզի նա լքի երկիրը և գնա արտերկիր բուժվելու: Մեղադրող կողմն էլ առարկեց` պնդելով, որ ՀՀ բժշկական հաստատություններում հնարավոր է բուժել Խաչատրյանի հիվանդությունները:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

Մանրամասն՝ տեսանյութում