«Բարսելոնայի» նոր նախագահը խոսել է Մեսսիի մասին

«Բարսելոնայի» նոր նախագահը խոսել է Մեսսիի մասին

Ինչպես արդեն հայտնի է, կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ունի նոր նախագահ։ Վերջինս 58-ամյա Ժոան Լապորտան է։ Ակումբի նոր նախագահը խոսել է ակումբի մարզիկ՝ Լիոնել Մեսսիի ապագայի մասին։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, Լապորտան ասել է, որ կզանգի Մեսսիին, սակայն այն, թե նա կմնա ակումբում թե ոչ՝ որոշողը Մեսսին է լինելու։ Իր կողմից Լապորտան խոստացել է անել հնարավորը, հաշվի առնելով նաեւ ակումբի տնտեսակական հնարավորությունները, որպեսզի Մեսսին մնա ակումբում։

Հիշեցնենք, որ մարզիկի պայմանագրի գործողության ժամկետը «Բարսայի» հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին։