Աշխարհի ամենահարուստ մարդու նախկին կինն ամուսնացել է հասարակ ուսուցչի հետ

Աշխարհի ամենահարուստ մարդու նախկին կինն ամուսնացել է հասարակ ուսուցչի հետ

Աշխարհի ամենահարուստ մարդն համարվող Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մակկենզի Սքոթը ամուսնացել է ամերիկյան Սիեթլ քաղաքի մասնավոր դպրոցներից մեկի բնագիտություն դասավանդող հասարակ ուսուցչի հետ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։

Նշենք, որ ավելի վաղ, նա 1,7 միլիարդ դոլար էր նվիրատվություն կատարել բարեգործական նպատակների համար։ Նա այս առնչությամբ գրառում էր կատարել «Մեդիում» հարթակի իր բլոգում։ Forbes-ի վարկածի համաձայն, Մակկենզին հանդիսանում է Միացյալ Նահանգների ամենից ապահովված կինը։ Բեզոսի հետ ամուսնալուծությունից հետո նրա կարողությունը գնահատվում է 36 միլիարդ դոլար։ Նա համարվում է աշխարհի հարյուր ամենից ազդեցիկ կանանցից մեկը՝ զբաղեցնելով 67-րդ տեղը։