Պաշտոնապես կասվի այլ բան, իսկ իրական պատճառը՝ ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են | «Հրապարակի էջերում» 19.12.2019

Պաշտոնապես կասվի այլ բան, իսկ իրական պատճառը՝ ԼՂ-ի շուրջ սպասվող  զարգացումներն են | «Հրապարակի էջերում» 19.12.2019

Մինչեւ տարեվերջ Երեւանում  կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող  զարգացումներն են։

Հիշեցնենք․ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձեւաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։