Ձերբակալվել է Իրանի հոգեւոր առաջնորդին վիրավորած ընդդիմադիր բանաստեղծը

Ձերբակալվել է Իրանի հոգեւոր առաջնորդին վիրավորած ընդդիմադիր բանաստեղծը

Իրանցի ընդդիմադիր բանաստեղծ, նկարիչ Քասեմ Բահրամին, ով հայտնի է «Շեյդայե Համեդանի» մականունով, ձերբակալվել է երկրից հեռանալու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Բահրամին ձերբակալվել է հունվարի 16-ին, երբ փորձել է օտարերկրյա ծառայությունների խմբի հետ լքել երկիրը։ Բահրամիին մեղադրում են հավատացյալների կրոնական զգացումները վիրավորելու մեջ։

Անցյալ տարվա սեպտեմբերին նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ այրել էր Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լուսանկարը, որը համարվել էր վիրավորանք՝ հասցված Խամենեիին։ Նոյեմբերին նրան ազատ էին արձակել գրավի դիմաց։