Հնդկաստանում «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութ կստեղծեն

Հնդկաստանում «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութ կստեղծեն

Հնդկական Gennova Biopharmaceuticals դեղագործական ընկերությունը աշխատում է հատուկ պատվաստանյութի ստեղծման վրա, որը կապահովի պաշտպանություն կորոնավիրուսային հիվանդության «օմիկրոն» շտամից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։

Համաձայն տեղեկատվության, կարճատեւ թեստավորումներից հետո դեղամիջոցը հնարավոր կլինի կիրառել որպես երրորդ բուստերային կամ խթանիչ դեղաչափ՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ։ Դեղամիջոցի մշակողներն արդեն ներկայացրել են հնդկական տեսչական մարմին փորձարկումների երկու փուլերի արդյունքները, որոնք իրականացվել են անցյալ տարեվերջին։ Այդ արդյունքների հիման վրա, «օմիկրոնի» դեմ նախատեսված պատվաստանյութը համարվել է անվտանգ։ Եթե ամեն բան ընթանա բարեհաջող, ապա դեղամիջոցը կլինի առաջին հնդկական мРНК /մատրիցային/ պատվաստանյութը, որը ադապտվացված կլինի «օմիկրոնի» համար, նման այն պատվաստանյութերին, որոնք հիմա ստեղծվում են Pfizer եւ Moderna ամերիկյան ընկերությունների կողմից։