Ադրբեջանն ու Իրանը իրար կապող նոր կամուրջ կկառուցվի

Ադրբեջանն ու Իրանը իրար կապող նոր կամուրջ կկառուցվի

Առաջիկայում կմեկնարկի նոր կամրջի շինարարությունը, որով Իրանն ու Ադրբեջանը կկապվեն։ Այս մասին Mehr լրատվական գործակալության փոխանցման համաձայն, հայտարարել է Թեհրանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ իր իրանցի գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

Նա ասել է, որ առաջին կամրջի հետ կապված տեխնիկական հարցերը համաձայնեցված են եւ շուտով մեկնարկելու է շինարարությունը։ Բայրամովը նաեւ ողջունել է Իրանի կառուցողական կեցվածքը՝ «3+3» ֆորմատին մասնակցելու եւ ռեգիոնալ համագործակցության մյուս ծրագրեին մասնակցելու հետ կապված։