Ավստրիայում AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են․ պատվաստումից մահացության դեպք կա

Ավստրիայում AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են․ պատվաստումից մահացության դեպք կա

Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել AstraZeneca ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը, քանի որ այդ պատվաստանյութով պատվաստումից հետո մի կին մահացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

BASG ավստրիական առողջապահական գերատեսչական մարմնի փոխանցմամբ, մահացած կինը 49 տարեկան է։ Մահվան պատճառը արյան մակարդունակության ծանր խախտումն է եղել։ Մեկ այլ պացիենտի՝ 35-ամյա կնոջ մոջ էլ թրոմբոէմբոլիա է առաջացել թոքային երակում։ Կինը հիմա առողջանում է։

Հետաքրքրիր է, որ չկա որեւէ ապացույց, որ մահվան դեպքը կապված է պատվաստման հետ եւ հանդիսանում են վերջինիս պատճառահետեւանքային կապը։ Սկսվել է քննություն պարզելու համար մահվան դեպքի բոլոր մանրամասները։