Հռոմի Պապը կոչ է արել շատ ուշադրություն հատկացնել կանանց

Հռոմի Պապը կոչ է արել շատ ուշադրություն հատկացնել կանանց

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Կանանց միջազգային օրվան ընդառաջ կոչ է արել հարգել կանանց եւ հոգ տանել նրանց համար։ Այս մասին նա ասել է իրաքյան Քարաքոշ քաղաքում, որը համարվում է տեղի քրիստոնեական կենտրոնը։

«Կուզենայի շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր կանանց եւ մայրերին, խիզախ կանանց, ովքեր շարունակում են կյանք պարգեւել, չնայած բոլոր վերքերին։ Կանանց պետք է հարգել եւ պետք է հոգ տանել կանանց համար։ Նրանց պետք է շատ ուշադրություն եւ մեծ հնարավորություններ ընձեռել»,- ասել է Սրբազան Քահանայապետը։

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապն առաջինն է Հռոմի Պապերի մեջ, որ այցելել է Իրաք։