Հնարավոր է հայտարարվի կորոնավիրուսային պանդեմիայի ավարտի մասին 

Հնարավոր է հայտարարվի կորոնավիրուսային պանդեմիայի ավարտի մասին 

Ռուս հայտնի վիրուսոլոգ, գիտնական Անատոլի Այլտշտեյնը կարծում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հնարավոր է արդեն այս տարվա վերջում հայտարարի կորոնավիրուսային պանդեմիայի ավարտի մասին։

Նա նշել է, որ նման կանխատեսման համար հիմք են տալիս այն տվյալները, որոնք հրապարակվում են կորոնավիրուսով ներկայումս վարակումների հետ կապված։ Դրանք, ըստ գիտնականի, բավականին ցածր են եւ այս տենդենցի շարունակման դեպքում լիովին հնարավոր է, որ պանդեմիան հայտարարվի ավարտված։ Սակայն այս ամենով հանդերձ, Այլտշտեյնը ասել է, որ պետք է շարունակել պատվաստումները եւ դիմակների կրումը եւ սոցհեռավորության պահպանումը հանրային վայրերում։