Նոր մանրամասներ դատախազի ձերբակալությունից

Նոր մանրամասներ դատախազի ձերբակալությունից

Վաղ առավոտյան դատախազությունը հաղորդագրություն տարածեց դստախազի կողմից կաշառք ստանալու դեպքի մասին, քիչ անց հայտնի դարձավ, որ խոսքը կաթողիկոսի եղբոր որդու` Կորյուն Ներսիսյանի մասին է:

Մեր տեղեկություններով, գործը հարուցվել է, դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում, գործի շրջանակներում անցնում են 2 դատավոր, որից մեկը Արմավիրի դատարանի նախագահ Էդգար Էդիկի Հովհաննիսյանն է:

Իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել  այդ դատավորների նկատմամբ գործ հարուցելու: Ըստ մեր աղբյուրների՝ երեկ գիշերը խուզարկություն են իրականացրել, Կորյուն Ներսիսյանի և գործով անցնող այլ անձանց բնակարաններում և բերման ենթարկել: 

Մեզ նաև ասացին, որ սա առաջին դեպքը չէ, որ կաթողիկոսի ընտանիքի անդամների նկատմամբ փորձում են քրեական գործեր հարուցել։ Դեռ ամիսներ առաջ նման փորձեր են եղել կաթողիկոսի եղբոր և նրա մյուս որդու նկատմամբ: