Ռուսաստանը կարող է վերանայել կասետային զինամթերք չկիրառելու որոշումը․ Սերգեյ Շոյգու 

Ռուսաստանը կարող է վերանայել կասետային զինամթերք չկիրառելու որոշումը․ Սերգեյ Շոյգու 

Ռուսաստանը կարող է վերանայել կասետային զինամթերք չկիրառելու իր որոշումը՝ Կիեւի վարչակարգի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Միջազգային անվտանգության Մոսկովյան 11-րդ կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում։ 

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Ուզում եմ ուշադրության հրավիրել այն փաստի վրա, որ մեր զինված ուժերի զինանոցում նույնպես կան կասետային զինատեսակներ, սակայն մինչեւ հիմա մարդասիրական պատկերացումներից ելնելով, մենք դրանց կիրառությունից զերծ ենք մնացել։ Սակայն այդ որոշումը կարող է վերանայվել»։

Նախարար Շոյգուն նաեւ նշել է, որ մարդասիրական խնդիրը նախ եւ առաջ կապված է ԱՄՆ կողմից Կիեւյան վարչակարգին կասետային ռումբեր մատակարարելու հետ։ Նա նաեւ ասել է, որ նախկինում ամերիկյան կողմը բազմաթիվ անգամներ հայտարարել էր, որ կասետային զինատեսակների կիրառումը ռազմական հանցագործություն է, սակայն այժմ ԱՄՆ-ն է այդ կասետային ռումբները մատակարարում Կիեւին, եւ չի դատապարտում, որ ուկրաինական կողմը կիրառում է դրանք։