Ինչպես գումար տնտեսել․ մի քանի օգտակար խորհուրդ

Ինչպես գումար տնտեսել․ մի քանի օգտակար խորհուրդ

Մարդու համար ամենից դժվարը թերեւս գումար տնտեսել կարողանալն է։ Հատկապես այժմյան աշխարհում, երբ հասարակություններն ապրում են սպառողական տրամադրություններով։ Եւ այնուհանդերձ, ինչպես կարելի է գումար տնտեսել։ 

Դրա մարդը նախ ինքն իր համար պետք է ձեւակերպի, այսպես ասած՝ «ֆինանսական նպատակը»։ Հետո արդեն պետք է ձեռնամուխ լինի այդ նպատակի կյանքի կոչմանը։ Սկզբի համար խորհուրդ է տրվում տնտեսել ստացվող եկամուտների 10 տոկոսը։ 

Հետո՝ 3-6 ամիս անց, խորհուրդ է տրվում տնտեսվող գումարի ծավալը մեծացնել մինչեւ ամսական եկամտի 30 տոկոսը։ 
Արդեն 10-12 ամիս անց, երբ գումար տնտեսելը կդառնա սովորություն եւ կմտնի ձեր կենցաղի, կենսառիթմի մեջ, սկսեք տնտեսել ամսական եկամտի 50 տոկոսը։ 

Զուգահեռաբար, սկսեք մտածել, թե որտեղ ներդնեք ձեր տնտեսած կապիտալը կամ ինչ գործ սկսեք այդ տնտեսած գումարով։

Արամ Յանին