ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուս հաղթահարածների մոտ տեւական հնարավոր հետեւանքների մասին

ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուս հաղթահարածների մոտ տեւական հնարավոր հետեւանքների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շարունակել բուժումը նրանց, ովքեր հաղթահարել են կորոնավիրուս, կախված այն հանգամանքից,  թե որքանով են պահպանվել նրանց մոտ ախտանիշները, ինչպիսիք են՝ հոգնածությունը, մնացորդային հազը, ֆիզիկական ծանրության անտանելիությունը։

ԱՀԿ-ն այս հետեւանքային վիճակին դեռ պաշտոնական անվանում չի տվել, եւ կազմակերպությունում դեռեւս պլանավորում են կազմել այդ վիճակի մանրակրկիտ նկարագրությունը, ենթատիպերը եւ սահմանումները։ Սակայն մասնագիտական հրապարակումներում այն սկսել են անվանել «հետկովիդային սինդրոմ»։

ԱՀԿ մասնագետները կարծում են, որ այդ վիճակում գտնվող պացիենտները կարիք ունեն բժշկական հսկողության եւ բուժման եւ հորդորում են չհապաղել ու շարունակել բուժումը, հարկ եղած դեպքում՝ նաեւ ստացիոնար պայմաններում։