Թրամփի մրցակիցը հանդես է եկել աբորտների հետ կապված անմարդկային առաջարկով

Թրամփի մրցակիցը հանդես է եկել աբորտների հետ կապված անմարդկային առաջարկով

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուներից Բըրնի Սանդերսը հայտարարել է, որ աղքատ երկրների կանայք պետք է հնարավորություն ունենան աբորտ կատարելու՝ այդպիսով նաեւ նպաստելով ծնելիության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Քաղաքական գործչի խոսքերը մեկնաբանվել են որպես բնակչության թվի սահմանափակման ցանկություն՝ ոչ-սպիտակ ռասաներին պատկանող երեխաների ծնելիության նվազեցման գնով, այն որակելով անմարդկային։ CNN-ի հաղորդավոր Սառա Էլիզաբեթ Կուլը մեղադրել է Սանդերսին այն բանում, որ վերջինս գաղափարակից է «եվգենիկայի ռասիստական գաղափարախոսությանը», իսկ The Daily Wire-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Բեն Շապիրոն հայտարարել է, որ Սանդերսը աջակցում է ոչ սպիտակ ռասաներին պատկանող երեխաների աբորտների թույլատրման օգտին։