ԱՄՆ-ն վերահաստատում է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը

ԱՄՆ-ն վերահաստատում է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։  Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- ասված է գրառման մեջ։