Շնորհակալություն բոլորիդ ապշեցուցիչ աջակցության համար․ Չանչարևիչ

 Շնորհակալություն բոլորիդ ապշեցուցիչ աջակցության համար․ Չանչարևիչ

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց նախ Թուրքիային, ապա երեք օր անց Երևանում ընդունեց աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին՝ Խորվաթիային։ Երկու խաղում մեր հավաքականին ցավոք հաջողվեց հնարավոր 6-ից ընդամենը 1 միավոր վաստակել։ Հայաստան-Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացողներից մեկը՝ Հայաստանի հավաքականի ու «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը գրառում է կատարել․

«Շնորհակալություն բոլորիդ այս երկու խաղերում ցուցաբերած ապշեցուցիչ աջակցության և զգացողությունների համար: Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է Հայաստանի հավաքականի դարպասապահը։

Whoscored-ը, հիշեցնենք, Լուկա Մոդրիչից հետո ամենաբարձր գնահատականը տվել էր հենց մեր դարպասապահին։ Չանչարևիչը 7․8 միավոր էր ստացել, Մոդրիչը՝ 7․9։